19 ապրիլի 2016 - 10:32 AMT
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչով վահանակ՝ Մասաչուսեթսում

Ապրիլի 15-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքում Դանիել Վարուժան Հեջինյանի գլխավորած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը ԼՂ դեմ Ադրբեջանի նախահարձակ գործողություններին նվիրված վահանակ է տեղադրել:

Այն կոչ է անում աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Աջակցենք Արցախում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորմանը» գրությամբ վահանակը տեղադրվել է քաղաքի կարևոր խաչմերուկում, մարզադաշտի հարևանությամբ, «Հայերն այսօր»-ին հղումով գրում է Aravot.am-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: