15 փետրվարի 2007 - 17:02 AMT
ՀՀ կառավարությունը 90 մլն. դրամ կտրամադրի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման համար
Հայաստանի կառավարությունը պահեստային ֆոնդից 90 մլն դրամ կտարամդրի` Երեւանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այսօր համապատասխան որոշումը Հայաստանի գործադիր իշխանությունն ընդունել է կայացած նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: