15 փետրվարի 2007 - 17:37 AMT
Ավիացիոն ինտիտուտի հայ կուրսանտների պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է
Մարշալ Խանփերյանցի անվան Ավիացիոն ինտիտուտի հայ կուրսանտների պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: Նրա խոսքերով, ինստիտուտում դասավանդման մեթոդիկան եւ տեխնիկական համալրվածությունը պատասխանում է ժամանակակից պահանջներին: «Այն, ինչ ես տեսա, հավանեցի: Ինստիտուտը 200 սովորող ունի. այդպիսին են Հայաստանի պահանջները: Եթե պետք է, ավելին կլինեն, ոչ մի խնդիր չկա: Այտեղ շատ բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական կազմ կա»,- ընդգծել է գեներալ Միխայլովը: