Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր ԵԽԽՎ նիստում կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել կրակոցները ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ըստ նրա, Յունկերը շատ կարճ է պատասխանել ադրբեջանցի պատվիրակի հարցին ղարաբաղյան հակամարտության մասին: «Ես միայն մեկ բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարեք կրակել, դադարեցրեք մարտական գործողությունները»,-ասել է Յունկերը:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:
Ընթերցեք նաև. Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել