16 փետրվարի 2007 - 15:36 AMT
Չնայած ԵԱՀԿ ՄԽ-ի կոչին, Բաքուն չի ցանկանում հրաժարվել Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ում քննարկելուց
«ՄԱԿ-ում սառեցված հակամարտությունների վերաբերյալ նախաձեռնությունը հանդիսանում է ՎՈՒԱՄ պետությունների համատեղ նախաձեռնությունը` պայմանավորված պետությունների առջեւ գոյացած սպառնալիքների եւ մարտահրավերների բարդությամբ, եւ դրանք միասին ուղղորդելու ձգտմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Տահիր Թաղիզադեն` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ովքեր կոչ են անում հակամարտության կողմերին հրաժարվել նախաձեռնությունից` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:
Տ. Թաղիզադեի խոսքերով, նախաձեռնությունը հանդիսանում է իրական ռեակցիա պետությունների առջեւ գոյացած իրոք գոյություն ունեցող մարտահրավերներին: «Ադրբեջանը չի պատրաստվում փոփոխել բանակցային գործընթացի ձեւաչափը: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՄԱԿ-ը նոր կառույց է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման համար: Բավական է հիշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձեւերը: Այդ պատճառով այն շրջանում, երբ շարունակվում են լայն միջազգային քննարկումները միջազգային իրավունքի սկզբունքների եւ այդ սկզբունքների հավասարության մակարդակի հարաբերակցության հարցով, մենք առավել կարեւոր ենք համարում կառուցողական ջանքերի շարունակությունը տարածաշրջան իրավիաճակի կոնկրետ տեսանկյունների հասցեագրման համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում»:
«Մենք անհրաժեշտ ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ակտիվ աշխատանքը` նրանց այն կառուցողական ներդրման բացատրության համար, որ կմտցնի տվյալ հարցի քննարկումը ՄԱԿ-ում բանակցային գործընթացի մեջ, դրա զարգացման մեջ: Եւ չենք գտնում, որ այդ նկարագրության մեջ մտնում են ՄԱԿ-ում ՎՈՒԱՄ պետությունների կողմից նախաձեռնած քայլերը»,- ամփոփել է Տ. Թաղիզադեն, հաղորդում է «Թրենդը»: