21 ապրիլի 2016 - 11:53 AMT
Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

Ամերիկյան Գլենդել քաղաքի պաշտոնյաները և համայնքի ղեկավարներն օրերս Brand գրադարան-արվեստի կենտրոնում ցուցահանդես են բացել, որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաև Ցեղասպանությանն ու դրա հետևանքներին:

«Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսի բացմանն այցելել է մոտ 500 մարդ։ Այն բաց կլինի մինչև հունիսի 11-ը, Los Angeles Times-ին հղումով գրում է Tert.am-ը։

Քաղաքի գրադարանի, արվեստի և մշակույթի բաժնի և Հայ-ամերիկյան թանգարանի գործակցությամբ ներկայացված ցուցահանդեսը դիտելու համար հարկավոր է 30-45 րոպե։ Այն ցուցադրվում է Գլենդելում Մեխիկոյի հիշողության և հանդուրժողականության թանգարանում ցուցադրվելուց:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային: Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Բացի այդ, դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: