Շախմատի Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարում:
Norway chess մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը մրցում էր Նիլս Գրանդելիուսի հետ սև խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 32-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով: Այժմ Արոնյանն ունի մեկ միավոր: 1,5-ական միավոր ունեն երեք առաջատարը:
Ստավանգերի գերմրցաշարի առաջին տուրում հայ շախմատիստըոչ ոքի է խաղացել Վեսելին Տոպալովի հետ:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Չաո Լին է:
Մրցաշարն անցկացվում է ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:
Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը
Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին.Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել