21 ապրիլի 2016 - 21:43 AMT
Շառլ Ազնավուրը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Ինչպես հայտնում է 100 lives նախաաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում, Ազնավուրը ժամանել է Aurora Prize‬ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Ապրիլի 22-ից 24-ը Երևանում կկազմակերպվեն հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Մրցանակի հավակնորդները չորսն են` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

Կարդացեք նաև. «Ավրորա» մրցանակաբաշխությունը. Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը