16 փետրվարի 2007 - 18:43 AMT
Կոսովոյի միջադեպը սրում է իրավիճակը Հարավային Կովկասում
Կոսովոյի միջադեպը սրում է իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտնել է չճանաչված հանարպետություն Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան` ուրբաթ օրը Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ: «Վրաց իշխանություններն ամեն ինչի պատրաստ են, որպեսզի թույլ չտան իրադարձությունների զարգացումը կոսովյան սցենարով եւ փորձում են սրել իրավիճակը»,- ասել է նա:
Շամբան նշել է, որ Աբխազիան անտարբեր չի մնա եւ կօգնի Հարավային Օսիային, եթե Վրաստանը ռազմական գործողություններ նախաձեռնի Հարավային Օսիայի դեմ: «Եթե պատերազմ սկսվի Օսիայում, ապա մենք հոյակապ հասկանում ենք, որ հաջորդը լինելու է Աբխազիան: Այդ պատճառով միջամտել-չմիջամտելու հարցը պարզապես կորցնում է իր իմաստը»,- ավելացրել է նա, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: