19 փետրվարի 2007 - 14:06 AMT
Չիկագոյի համալսարանում դասախոսություններ կկայանան «XX եւ XXI դարերի ցեղասպանությունները» թեմայով
Փետրվարի 24-ին Չիկագոյի North Park համալսարոնում տեղի կունենան մի շարք դասախոսություններ «XX եւ XXI դարերի ցեղասպանությունները» թեմայով: Դասախոսությունների ժամանակ փորձագետները կքննարկեն «Ցեղասպանության հայեցակարգը» Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության, ասորիների, ինչպես նաեւ Ռուանդայի եւ Դարֆուրի (Սուդան) ցեղասպանությունների հիման վրա, հաղորդում է Իլլինոյսի Ավետարանչական եկեղեցին: