23 ապրիլի 2016 - 16:50 AMT
ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանի կուրատորը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Իրաքում ԻՊ-ի գործողությունների հետ

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի մշտական ցուցադրության կուրատոր Սթիվեն Լակերտը ապրիլի 23-ին Երևանում անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների Aurora Dialogues քննարկումների ժամանակ համեմատություն է անցկացրել 1915-ի Հայոց ցեղասպանության և Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների միջև։

«Իրաքում իրավիճակը ուսումնասիրելիս տեսնում ենք նմանություններ հայկական ցեղասպանության հետ, քանի որ օգտագործվում են նույն մեթոդները։ Իրաքի կառավարությունը և աշխարհազորայինները պետք է կանխեն փորքամասնությունների ոչնչացումը»,-ասել է նա, գրում է Tert.am-ը։

Լակերտը նշել է նաև, որ նման ճգնաժամերի մասին կարևոր է լայն հասարակությանը տեղյակ պահել։

«Գրվում են բազմաթիվ աշխատություններ, բայց դրանք միայն մասնագետների համար են, ոչ լայն հասարակության համար։ Օրինակ, որոշ երկրներում ցուցահանդեսներ են կազմակերպվում, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում փախստականների ճամբարներում, մենք ամեն օր հազարավոր այցելուներ ենք ունենում, սա լավ ձև է իրազեկելու մարդկանց»,-ասել է նա։

Թուրք գիտնական. Թուրքիայում ամեն մեկը պետք է գիտակցի Ցեղասպանության պատասխանատվությունը