Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին:
Այս մասին է տեղեկացնում ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայյից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարականի է ներկայացրել: