24 ապրիլի 2016 - 11:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ նախագահը, կաթողիկոսը, Ազնավուրը և Քլունին Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սարգսյանին ուղեկցել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում: Կաթողիկոսն աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:Երևանում նախօրեին տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Քլունին ասել է. «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է»:

Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

ԼՂՀ նախագահ. Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, միլիոնավոր նոր անմեղ զոհեր չէին լինի

ՖՈՏՈՇԱՐՔ