24 ապրիլի 2016 - 11:48 AMT
Huffington Post. Ցեղասպանություն բառը ստեղծվել է հայերի ջարդը նկարագրելու համար

ԱՄՆ-ն վերջերս «Իսլամական պետության» կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն հռչակեց: Անշուշտ, եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկացումը, եզդի տղամարդկանց սպանդը ցեղասպանություն է հայտնում է Tert.am-ը Huffington Post-ի վրա հղումով:

Այսպիսով, բառի նշանակությունը, որը բնութագրում է անմարդկային, զանգվածային ջարդերը, կարևոր է: Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը՝ փորձելով բացատրել Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցածը:

Ուստի, ցանկացած ազգ, որը քննարկում է 1.5 մլն հայերի սպանությունները, պարզապես քաղաքական «ծխածածկույթ» է ստեղծում:

«Ցեղասպանությունը տեղի է ունեցել, հայերի նկատմամբ, և այն մարդը, որը հորինել է այդ բառը, ճանաչել է այդ փաստը. բառը ստեղծվել է հայերի ջարդերը նկարագրելու համար: Աշխարհաքաղաքական նկատառումներով ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այդ բառը, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,-գրում է պարբերականը:

Մինչ Ժամանակակից ցեղասպանությունները հրապարակայնացնելը խնդիր չէ, և այդպես էլ պետք է լիներ, աշխարհը դեռ ԱՄՆ-ից ակնկալում է Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս «ցեղասպանության» բառի կիրառումը:

«Ցավոք, աշխարհի ամենաուժեղ ազգը դեռ բարոյական տոկունություն չունի ամբողջությամբ ճանաչելու այն, ինչ ապրել են հայերը»,-ասված է հրապարակման մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելիս, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ:

Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց