24 ապրիլի 2016 - 12:52 AMT
Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել

Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար:

Այդ թվում նաև մոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց:

Հայ դատի գրասենյակի Արևելյան շրջանի պատասխանատու Արմեն Սահակյանի խոսքերով իրենք հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության հայ, հույն և ասորի անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Վաշինգտոնի հայ համայնքն ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մոմավառության արարողություն անցկացվեց նաև հայաշատ Գլենդելում, որին մասնակցում էին ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, քաղաքական գործիչներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային: Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Բացի այդ, դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:

Քաղաքի պաշտոնյաները և համայնքի ղեկավարներն օրերս Brand գրադարան-արվեստի կենտրոնում ցուցահանդես են բացել, որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաև Ցեղասպանությանն ու դրա հետևանքներին:

Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ստամբուլում ակցիայով կոչ է արվել առերեսվել պատմությանը

Կոնգրեսական Շիֆը հիասթափություն է հայտնել Օբամայի` «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելու առնչությամբ