24 ապրիլի 2016 - 14:29 AMT
Ըմբիշ Կետոևն օլիմպիական ուղեգիր է նվաճել՝ հասնելով եզրափակիչ

Մոնղոլիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ուղեգիր է նվաճել:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով հասել է եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ կմրցի ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովի հետ:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և ուղեգրի համար, երրորդ տեղի համար պայքարում 0:11 հաշվով պարտվել է բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին:

86 կգ քաշային Շամիր Աթյանը 4:5 հաշվով պարտվել է իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում:

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվել է քառորդ եզրափակչում և լքել պայքարը: Նրանք բոլորը ուղեգիր չեն նվաճել:

Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարին ուղեգիր է նվաճել 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: նույն մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նույնպես ուղեգիր է նվաճել:

Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել:

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել