19 փետրվարի 2007 - 16:28 AMT
Անդրանիկ Մարգարյան. «2008 թվականին Հայաստանը նույնքան գազ կստանա Իրանից, որքան Ռուսաստանից»
«Հուսով եմ, որ 2008 թվականին մենք Իրանից նույնքան գազ կստանանք, որքան Ռուսաստանից»,֊ - ասել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Jane's հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում: Կենտրոնի մասնագետները պնդում են, թե Իրանից Հայաստան երկու գազատար է կառուցվելու, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի այս տարի, իսկ երկրորդը` 2008 թվականին: Վարչապետը նաեւ փաստել է, որ Հայաստանը վարում է միջազգային հանրությանը ինտեգրվելու քաղաքականություն: Սակայն հետազոտական կենտրոնի մասնագետները հարց են տալիս. «Արդյո՞ք կհաջողվի հասնել այդ նպատակին, հաշվի առնելով Երեւանի կախվածությունը Մոսկվայից», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: