19 փետրվարի 2007 - 20:44 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը: Նույն օրը Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը մասնակցել են IV-XVIII դարերի հայկական քրիստոնեական արվեստին նվիրված «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որն առաջին անգամ է ցուցադրվում Լուվրում: Նախագահները այցելել են ցուցահանդես, որտեղ ներկայացված են 200 ցուցանմուշներ, այդ թվում 30 խաչքար, Նոյան տապանի մասերը եւ այլն: