26 ապրիլի 2016 - 00:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նախագահի խոսնակը՝ պայթյունի մասին. Ոստիկանությունը կուժեղացնի պարեկապահակային ծառայությունը

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նշել է նա:

Կարդացեք նաև՝ Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 6 տուժած (թարմացվում է)

ՖՈՏՈՇԱՐՔ