26 ապրիլի 2016 - 17:07 AMT
Խուրշուդյանը չի որակազրկվի. Հայտնաբերված մելդոնիումը թույլատրելիի սահմաններում էր

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար:

«Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,- հայտնել է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում բացի Հռիփսիմե Խուրշուդյանից ընդգրկվել են նաև ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակին:

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել