28 ապրիլի 2016 - 11:18 AMT
Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասը հրթիռակոծվել է. Զոհեր կան

Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր կա, սիրիահայերի շրջանում զոհերի մասին տվյալներ չկան:

Ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել են Ճեմիլիե, Պէպ ալ Ֆարաճ, Աազամիե, Մուհաֆազա, Մաշարքա, Սուլեյմանիե շրջանների, ինչպես նաև պետական համալսարանի հրթիռակոծումը, «Արևելք»-ին հղումով հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Արդեն 4 օր է Հալեպում ահաբեկչական հարձակումները ակտիվացել են, ինչի հետևանքով հայկական դպրոցները փակ են: