28 ապրիլի 2016 - 11:46 AMT
2014-ին տանկային բիաթլոնում շահած Տ-90Ս-ը տեղափոխվել է Հայաստան

Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը:

Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները նվաճել էին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։

Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

Տ-90-ը սովետական Տ-72 սերնդի տանկերի խորը արդիականացումն է: Տ90Ս տարբերակն արտադրվում է 2001 թվականից:

Ադրբեջանը գնել է ՌԴ-ից 94 Տ-90Ս տանկ: