21 փետրվարի 2007 - 13:18 AMT
Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը չի կարող շահավետ լինել որեւէ մեկի համար
Ղարաբաղյան շարժման մեկնարկից անցած 19 տարիների նվաճումներն այնքան ակնհայտ են, որ լրացուցիչ քննարկման կարիք չեն զգում, դա, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումն է, թեեւ չճանաչված: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է նա գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը մոտ ապագայում, խոսնակը նկատել է, որ տվյալ պահին բարդ է նման գնահատականներ տալ: «Ես համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ կան, սակայն դրա համար անհրաժեշտ է ծավալուն աշխատանք տանել: Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը չի կարող շահավետ լինել որեւէ մեկի համար: Սակայն կա մեդալի նաեւ հակառակ կողմը, շատ կարեւոր է թե ինչպես է լուծվում հակամարտությունը, լուծումը հանուն լուծման ոչինչ չի տա»,-եզրափակել է Թորոսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: