29 ապրիլի 2016 - 10:47 AMT
Հալեպի Նոր գյուղը հրթիռակոծվել է. 6 զոհ կա

Ապրիլի 28-ին Հալեպի Նոր գյուղի շրջանը հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. 6 զոհ, 43 վիրավոր կա:

«Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ահաբեկիչներն անընդհատ հրթիռակոծում են Հալեպի բնակելի թաղամասերը:

Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր: Ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել են Ճեմիլիե, Պէպ ալ Ֆարաճ, Աազամիե, Մուհաֆազա, Մաշարքա, Սուլեյմանիե շրջանների, ինչպես նաև պետական համալսարանի հրթիռակոծումը: