21 փետրվարի 2007 - 18:39 AMT
ԵԽԽՎ-ն կոչ է անում վերացնել պատժամիջոցները Կիպրոսի թուրքական հատվածի նկատմամբ
ԵԽԽՎ-ն կոչ է անում վերացնել պատժամիջոցները Կիպրոսի թուրքական հատվածի նկատմամբ: ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի խոսքերով, թուրքական Կիպրոսի տնտեսական մեկուսացումը պետք է հանվի, Եվրամիությունը պետք է իր խոսքը կատարի եւ աջակցի թուրքական Կիպրոսին, հայտնում է Cihan News Agency-ն:

ԵԽԽՎ նախագահը երեքօրյա այցով Կիպրոսում էր, որտեղ հանդիպել է բաժանված կղզու երկու հատվածների նախագահներին: «Կիպրոսի հարցի կարգավորման մեջ շահագրգռված են հակամարտության բոլոր կողմերը: Թուրքիան պարտավոր է անել այնպես, որ որոշում գտնվի ՄԱԿ-ի շրջանակներում եւ ԵՄ աջակցությամբ»,- ընդգծել է Ռենե վան դեր Լինդենը: