Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացած մրցաշարում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է ուլրաինացի Պավել Էլյանովին՝ դառնալով նաև մրցաշարի հաղթող:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդն է:
Ավելի վաղ Լևոն Արոնյանը վերջին հանդիպումն էր անցկացրել Նորվեգիայում ընթացող գերմրցաշարում՝ ոչ ոքի խաղալով Պենտալա Հարիկրիշնայի հետ: Արոնյանը հաղթել էր աշխարհի չեմպիոն Կարլսենին ու ոչ ոքի անցկացրել մնացած 6 հանդիպումները: Եթե նորվեգացին պարտվեր էլկանովին կա ոչ ոքի խաղար նրա հետ, Արոնյանը կդառնար մրցաշարի հաղթողը:
Մրացաշարում գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: