30 ապրիլի 2016 - 11:42 AMT
Ընդունելության քննությունների օրերը հայտնի են

Ապրիլի 29-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2016/2017 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական փուլի օրերը:

Կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 3-ին:

Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննությունը կլինի հունիսի 7-ին, ֆիզիկայից՝ հունիսի 10-ին: Օտար լեզուներ (ագլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) հանձնողների համար քննությունը կլինի հունիսի 14-ին, մաթեմատիկա՝ հունիսի 17-ին, հայոց պատմություն, քիմիա՝ հունիսի 21-ին, ռուսաց լեզու՝ հունիսի 24-ին:

Մագիստրատուրա, ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը հաստատվել են