2 մայիսի 2016 - 11:09 AMT
Ապրիլյան մարտերի ժամանակ խոցված ՊԲ 14 տանկից 6-ը վերականգնվել է

ԼՂՀ ՊԲ վերանորոգման և վերականգնման բազան վերականգնել է ապրիլի 2-5-ի մարտական գործողությունների ժամանակ խոցված հայկական 14 տանկից 6-ը: Այդ մասին հայտնել է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

4-օրյա ակտիվ մարտական գործողությունների ժամանակ ապրիլի սկզբին խոցվել էր հայկական 14 տանկ: Ադրբեջանն, ըստ հայկական կողմի գնահատականների, կորցրել է 26 տանկ:

5 ադրբեջանական տանկ ոչնչացրել է ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, որը պարգևատրվել է Առաջին աստիճանի Մարտական խաչով: Եվս 3 տանկ խոցել է Շուլի Հակոբյանը` նա պարգևատրվել է 2 –րդ աստիճանի Մարտական խաչով:

Ապրիլի 4-ին, լայնածավալ մարտական գործողությունների նախավերջին օրը հայկական հրետանին և հակատանկային ստորաբաժանումները կասեցրել են տանկային գրոհն Աղդամի ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյան. Թուրքը պիտի 1 րոպե չմոռանա` այստեղ ենք, «դուխով» ենք

Շուլի Հակոբյան.Գյումրին էլ Թալիշում 6 տանկ է խփել, 3-ը՝ ես, 3-ն էլ մի քանի «պոստ» էն կողմ՝ ընկերս