2 մայիսի 2016 - 11:09 AMT
ԵՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և 2 արձանագրության վավերացման մասին օրենքը:

Համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանի Բուրաբայ գյուղում՝ 2015-ի մայիսի 29-ին:

«Վավերացնել ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասվում է օրենքում, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: