2 մայիսի 2016 - 12:50 AMT
Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինվորներից մեկը

Մայիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այդ մասին հայտնում է Yerkir.am-ը հոսպիտալի վրա հղումով:

Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում: «Վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր այս օրերին, և որքան էլ փորձեցինք փրկել նրա կյանքը, ցավոք, մեզ դա չհաջողվեց»,- ասել են հոսպիտալում:

Սարգիս Գասպարյանը Շուշի քաղաքից էր:

Քառօրյա պատերազմի հետևանքով ՀՀ տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր, հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը: Մասնագետների համատեղ ջանքերով` արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից: Ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը:ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը: