Թուրքիայի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել պատգամավորներին անձռենմխելիությունից զրկելու վերաբերյալ: Նախագիծը մշակել է Արդարության և զարգացման կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Պատրվակը «ահաբեկչության դեմ պայքարն է»:
«Այսպես կոչված պատգամավորների համար, որոնք սատարում են ահաբեկիչներին, անձեռնմխելիությունը վերացնելու վերաբերյալ օրինագիծը բաց էր ստորագրման համար: Ես անձամբ դրեցի նախավերջին ստորագրությունը»,-ասել է Դավութօղլուն, գրում է RT-ն:
Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև:
Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ:
Նախագիծն ուղղված է այն պատգամավորների դեմ, որոնք «սատարում են ահաբեկչական կամզակերպություններին», ինչը Թուրքիայում համարվում է քրեական հանցագործություն: Եթե օրինագիծն ընդունվի, այն կտարածվի քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ), որը դեմ է հանդես գալիս բռնության աճին կառավարության և ՔԱԿ միջև, և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ պատգամավորների վրա:
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:
Ընթերցեք նաև. Նոր ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում. Հարձակվել են Փայլանի վրա (վիդեո)