6 նոյեմբերի 2002 - 22:35 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԾ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՎ ԹՄՐԱԴԵՂԻ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Փահրադ Հասանովը, որը փորձել է մեծ խմբաքանակով թմրադեղ իրացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ԶԼՄ-ները, անձնական ստուգման ժամանակ Հասանովի մոտ հերոինի հայտնաբերման փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: