23 փետրվարի 2007 - 15:33 AMT
Գերմանիան կոչ է անում Երեւանին եւ Բաքվին համաձայնության գալ ԵԱՀԿ Մխ առաջարկությունների հիման վրա
Գերմանիան եւ ԵՄ-ն ամենայն ուշադրությամբ հետեւում են հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Եվրոպայի Խորհդի գործերով պետական նախարար Գյունտեր Գլոսերը: Նրա խոսքերով, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Գերմանիան պաշտպանում է բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Գերմանիան խորապես համոզված է, որ միայն ընդհանուր ուժերով ստեղծված երկկողմանի բաց հարաբերությունների բանաձեւը կարող է ապահովել խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում: «Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում համաձայնության գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջակությունների հիման վրա»,- հայտարարել է Գյունտեր Գլոսերը, հաղորդում է «Թրենդը»: