23 փետրվարի 2007 - 15:56 AMT
Հ. Դինքի հուղարկավորության ժամանակ հայամետ կարգախոսների օգտագործման մեջ մեղադրում են Շիշլի շրջանի ղեկավարին
Ստամբուլի Շիշլի շրջանի դատախազությունը քննության է առել Շիշլի շրջանի ղեկավար Մուսթաֆա Սարիգուլայի եւ Հրանտ Դինքի հուղարկավորության կազմակերպման կոմիտեի դեմ ուղղված հայցը` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսերի համար: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, Սինոպի լրագրող Մետե Չագդաշը բողոք է հղել տեղական դատախազություն` Մուսթաֆա Սարիգուլային եւ Հրանտ Դինքի հուղարկավորության կազմակերպիչներին մեղադրելով այն բանի մեջ, որ հուղարկավորության ժամանակ մթնոլորտն այնպիսին էր, կարծես զինվորականի հուղարկավորություն էր:

Ըստ թերթի, տվյալ հարցը չի հանդիսանում է սինոպյան դատախազության իրավասության հարց, եւ այդ պատճառով բողոքը տրվել է Շիշլիին հունվարի վերջում: Շիշլիի դատախազությունը հետաքնություն է սկսել, որը պետք է ավարտվի կամ կազմակերպիչներին դատավճիռ ներկայացնելով, կամ հայցի մերժմամբ: Ամեն դեպքում, շրջանի իշխանությունները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն կարգախոսերի հանդեպ, որ օգտագործվել են Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ագոս» թեթրի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում: Նրա հուղարկավորությանը հավաքվել էր մոտ 100 հազար մարդ, ոովքեր իրենց ձեռքերում պահում էին պլակատներ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսերով: