4 մայիսի 2016 - 14:12 AMT
Հիդրոմետ. Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ չկա

Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ արդեն չկա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ ցրտահարության վտանգը մայիսի ընթացքում պահպանվում է լեռնային շրջաններում, քանի որ այդտեղ պտղատուները նոր են սկսում ծաղկել, գրում է Panorama.am-ը:

Հայաստանի Հանրապետությունում մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է մոտ 9.8 մլն խմ ջուր, որով հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.500 հա պտղատու այգիներ:

Ինչ եղանակ է սպասվում մայիսին. Կանխատեսում են օդերևութաբանները