4 մայիսի 2016 - 20:30 AMT
«Արցախ». Սերժ Թանկյանի նոր կատարումը

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Լեռնային Ղարաբաղին:

«Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի)» տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Մեկ անգամ նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշել է Թանկյանը երգի նախաբանում:

Երգը հասանելի է Rolling Stone պարբերականի կայքում:

Թանկյանն ու SOAD-ը մշտապես բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հիմնահարցի ու հայության այլ խնդիրների մասին: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում խումբը Wake Up The Souls շրջագայություն կազմակերպեց՝ նպատակ ունենալով բարձրացնել հայերի ոչնչացման մասին իրազեկութունը: