23 փետրվարի 2007 - 18:13 AMT
Չեխերը դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
«Չեխերի մեծ մասը կողմ են Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն դեմ են Թուրքիայի թեկնածությանը»,- գրում է Turkish Daily News-ը: CVVM-ի (Պրահայի Հասարակական կարծիքի հարցման կենտրոն) հասարակական կարծիքի հարցման արդյունքում 2007 թվականի հունվարին չեխերի միայն 26 տոկոսն է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամացկության օգտին, իսկ 57 տոկոսը դեմ են: