26 փետրվարի 2007 - 17:00 AMT
Ամերիկացի գործարարները կոչ են անում Ջորջ Բուշին չնաճաել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ 100 առաջատար գործարարներ, որոնց թվում են Բիլլ Գեյթսը եւ Ուորեն Բաֆետը, նամակ են հղել նախագահ Ջորջ Բուշին կոչ անելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ցեղասպանության ճանաչումը կարող է աղետ հանդիսանալ ԱՄՆ-ի համար: Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում առավելապես կտուժեն առեւտրական հարաբերությունները Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ»: Բացի այդ, նամակի հեղինակները համոզված են, որ Ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացվել ընթացիկ տարվա հունվարին: Բանաձեւի ըւնդունման հավանականությունն այս անգամ իրական է, քանի որ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները հիմնականում կողմ են փաստաթղթի ընդունմանը: Նշենք նաեւ, որ եթե Կոնգրեսն ընդունի բանաձեւը, ԱՄՆ նախագահն իրավասու չէ վետո դնել այդ որոշման վրա: