10 մայիսի 2016 - 12:26 AMT
Հայ 3 լողորդ կմասնակցի վարկանիշային ԵԱ-ին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը կներկայանա երեք լողորդով՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան և Վլադիմիր Մամիկոնյան:

Առաջնությունը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:

Առաջնությունը մեկնարկել է մայիսի 9-ին և կավարտվի 22-ին: