26 փետրվարի 2007 - 21:21 AMT
Փետրվարի վերջին-մարտի սկզբին Վարդան Օսկանյանը կայցելի Լոնդոն, Դուբլին եւ Նյու Յորք
Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Լոնդոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Քեմբրիջի հասարակական միությունում: Հաջորդ օրը փետրվարի 28-ին նախարարը աշխատանքային այցով մեկնելու է Իռլանդիա: Դուբլինում նախարարը կհանդիպի Իռլանդիայի արտգործնախարար Դերմոտ Ահերնի եւ խորհրդարանի Եվրոպական գործերի ընդհանուր կոմիտեի ղեկավարի եւ անդամների հետ, նաեւ ելույթ կունենա Եվրոպական գործերի ինստիտուտում:

Մարտի 1-ին Վարդան Օսկանյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: ԱԳ նախարարը կվերադառնա Երեւան մարտի 4-ին: