10 մայիսի 2016 - 17:17 AMT
Ասատրյան. Առանց կանխավճարի բնակարան գնելու մասին ծրագիրը ներկայացվել է Կառավարություն

Հայաստանի ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրը ներկայացվել է կառավարություն: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այս ծրագիրը բաղկացած է հինգ ենթաբաղադրիչից, որոնցից մեկը բնակարանային ապահովության ծրագիրն է:

Մասնավորապես, շրջանառվում է առանց կանխավճարի կամ չնչին կանխավճարով ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցը:

Պատասխանելով հարցին, թե ինչ փոփոխություններ են կատարվել և ինչ տեսքով է կառավարությանը ներկայացվել ծրագիրը, նախարարն ասել է. «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ չեն կատարվել», մեջբերում է Panorama.am-ը:

Նախագծի համաձայն՝ հնարավոր է ձեռք բերել բնարակարաններ առաջնային և երկրորդային շուկաներից մինչև 15 մլն դրամով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ տարեկան մարելով առավելագույնը 12%, որի 2% կսուբսիդավորվի պետության կողմից: