11 մայիսի 2016 - 13:19 AMT
Ուրուգվայահայ 2 մարզիկ կմասնակցի Ռիոյի Օլիմպիադային

Ուրուգվայահայ լողորդ Մարտին Մելքոնյանը և ձյուդոիստ Պաբլո Աբրահամյանն արդեն ձեռք են բերել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք:

Երկու մարզիկն Օլիմպիական խաղերից դուրս են թողել իրենց եղբայրներին՝ լողորդ Գաբրիել Մելքոնյանին և ձյուդոիստ Միքայել Աբրահամյանին, որոնք տարիներ առաջ Հայաստանում տարբեր մրցումների են մասնակցել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ապրիլի 27-ի դրությամբ հայ մարզիկները Ռիոյի օլիմպիադայի արդեն ավելի քան 20 ուղեգիր են նվաճել: