28 փետրվարի 2007 - 16:39 AMT
Մարտի 2-ին Հայաստան կժամանի Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը
Մարտի 2-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակում: Այցի շրջանականերում Լեռնային Ղարաբաղի այցելություն չի ենթադրվում: Նշենք, որ փետրվարին Պիտեր Սեմնեբին այցելել էր Ադրբեջան, որտեղ հայտարարել էր, որ պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն «այցի ժամկետները դեռ ճշտված չեն»: