15 մայիսի 2016 - 13:47 AMT
Ադրբեջանը շփման գծում հետևակի մարտական մեքենա է կիրառել

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

Մայիսի 14-ին Վայոց Ձորում տեղակայված սահմանապահ դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 25 տարեկան Արամ Վաղինակի Օհանյանը: