16 մայիսի 2016 - 10:10 AMT
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ: