16 մայիսի 2016 - 11:51 AMT
Մհեր Մկրտչյանը՝ խճուղու ՀՀ առաջնության բացարձակ չեմպիոն

Մայիսի 15-ին հեծանվասպորտի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրը հեծանվորդներն ուժերը չափել են կրիտերիյում ձևում: Այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրում չեմպիոն է դարձել Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ տեղերում Դավիթ Մկրտչյանը ու Էդգար Սարգսյանը են:

Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիրներ էին Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլհակյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Պատանիների մրցավազքում լավագույնները օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը: