16 մայիսի 2016 - 12:32 AMT
«Հայաստան» հիմնադրամի արտահերթ հեռուստամարաթոնում Արցախի համար ավելի քան $1 մլն է հանգանակվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մայիսի 14-ին արտահերթ հեռուստամարաթոն էր կազմակերպել Արցախին աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում, հանգանակվել է 1 102 357 դոլար:

Հեռուստամարաթոնում հանգանակված գումարը կուղղվի ապրիլյան մարտերի ժամանակ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, նաև բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5.115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3.875.367.924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19.746.980 դրամ՝ փոխանցված 65 անձանց կողմից: