16 մայիսի 2016 - 14:03 AMT
ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ամառային զորակոչի և զորացրման մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մայիսի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: