1 մարտի 2007 - 14:50 AMT
ԱՄՆ-ի համար կարեւորը քաղաքականապես Իրանին վերահսկելն է
Ամերիկան կրկին եւ կրկին չի դադարում ապացուցել իր գերիշխանությունն ամբողջ աշխարհի հանդեպ` ապացույցներից մեկը կարող է հանդիսանալ ներխուժումն Իրան, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, արդեն ակտիվորեն գործում են երկիրը ներսից ուսումնասիրող գործակալներն ու տարբեր խմբերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա կարծիքով, նավթն այստեղ, հավանաբար, ամենանվազագույն դերն է կատարում, քանի որ այժմ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գերտերությունները եւ զարգացած երկրներն ընդհանրապես նավթ չունեն: «Ես, կարծում եմ, որ ԱՄՆ գերակայություններում քաղաքական ասպեկտներն ու իրանական ռազմական մեքենայի վերահսկումը առաջին տեղում են: Կա եւս մեկ կարեւոր պահ` ԱՄՆ-ն ցանկանում է սպառնալով Իրանին եւս մեկ անգամ ընդգծել, որ իրենք ի վիճակի են պայքարել միաժամանակ մի քանի ուղղություններով, եւ դրանով մեկ անգամ եւս ճնշում գործադրել Իրանի վրա, քանի որ իրադարձությունների նման շրջադարձը կարող է իր դերը կատարել Իրաքում շուտափույթ նպատակին հասնելու համար»,-նշել է Չարչյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ