ԱՄՆ հարձակումն Իրանի վրա շատ բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա, որը կհայտնվի երկու կրակի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, ընտրությունը շատ դժվար կլինի` մի կողմից ֆինանսական եւ տնտեսական ասպեկտները, մյուսից` հարեւան եւ բարեկամ Իրանը, որի հետ Հայաստանը շատ ընդհանուր բան ունի: Իսկ չեզոք մնալ Հայաստանը չի կարող, քանի որ մեզ շատ բան է կապում միջազգային հանրության հետ: Ըստ իրանագետի, պետք է հավատալ եւ հուսալ, ճիշտ է ելնելով իրավիճակից, որ ռազմական հակամարտություն չի լինի:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ